Մամուլ

Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Արմեն Խաչատրյանը 19 տարեկան էր

Այսօր ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը 19 տարեկան էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արամ Գևորգյանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության Յակ-52 ինքնաթիռը կործանվել էր այսօր` ժամը 09։30-ին։ Կործանման հետևանքով 2 զոհ կա՝ ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:

Կիսվել