Ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի
Ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հաղորդագրություն է տարածել.
«Նոր տարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սկսվեց ուղևորի կողմից կորցրած դրամական միջոցների հայտնաբերմամբ:
Հունվարի 1-ին Կրասնոյարսկ-Երևան չվերթի ժամանումից հետո ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի:
Համաձայն ընթացակարգի՝ գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է կորած և գտնված իրերի բաժին:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը ու մաղթում առողջ, խաղաղ և բարեբեր տարի»: