«Ինքնաթիռից իջանք, մեզ տարել են ԱԱԾ, 8 ժամ հարցաքննել են, միգուցե ստորագրել ենք ինչ-որ թղթի տակ». գերիները ահազանգել են՝ ցուցմունքը կեղծել են
«Ինքնաթիռից իջանք, մեզ տարել են ԱԱԾ, 8 ժամ հարցաքննել են, միգուցե ստորագրել ենք ինչ-որ թղթի տակ». գերիները ահազանգել են՝ ցուցմունքը կեղծել են
Aravot.am-ը գրում է․ «Ինձ զարմացնում է Ադրբեջանից վերադարձած ու բերման ենթարկված ռազմագերիների եւ նրանց բարեկամների լռությունը: Նրանցից մի քանիսը զանգահարեցին ինձ եւ ասացին, որ իրենց ցուցմունքները փոխված են: Ասացին՝ մենք ինքնաթիռից իջանք, մեզ տարել են ԱԱԾ, 8 ժամ հարցաքննել են, միգուցե ստորագրել ենք ինչ-որ թղթի տակ:
Բայց երբ փաստաբաններից մեկը՝ Վահան Հովհաննիսյանը հրապարակեց ցուցմունքները, այդ տղաներից մեկն ինձ ասաց՝ մենք այդպիսի բա՞ն»,- այսօր «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չինել» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հայ ռազմագերիներից մեկը Նաիրա Զոհրաբյանին ասել է. «Միգուցե ստորագրել ենք, բայց մենք այնքան էինք ուզում արագ գնալ տուն, միգուցե չենք հասկացել, ստորագրել ենք»:
Տիկին Զոհրաբյանը նշեց, որ դրանից հետո սպասում էր, որ ռազմագերիների հարազատները կհավաքվեն, ինչ-որ հայտարարություն կանեն, բայց լուռ են ու լռում են. «Մենք ի՞նչ պետք է անենք: Եթե մարդը, որի ցուցմունքը կեղծել են ու ինքը դրա պատճառով պիտի դասալքության եւ պետական դավաճանության համար, լռում է, իր հարազատը լռում է, մենք ի՞նչ կարող ենք անել»: