ԱշխարհՏեսանյութ

Ինքնաթիռը մխրճվել է երկհարկանի շենքի մեջ

Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռը մխրճվել է երկհարկանի բնակելի շենքի մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու և երկու ուղևոր։ Մեկ մարդ մահացել է, մյուսը հոսպիտալացվել է։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է DHL-ին։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 5։31-ին, պատճառները դեռ պարզված չեն։ Հայտնի է, որ առնվազն մեկ օդաչու ողջ է մնացել, նրան դուրս են բերել օդաչուների խցիկից և հոսպիտալացրել։

Լիտվական LRT հեռուստաընկերությունը հայտնում է, որ ինքնաթիռը թռչում էր Լայպցիգից և կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ։ Հայտնի չէ, թե ինչ բեռ էր գտնվում օդանավում։

Կործանման պատճառներից մեկը տեխնիկական անսարքությունն է եղել:

Տեսանյութը կարող եք դիտել մեր տելեգրամ ալիքում

Կիսվել