Մամուլ

Ինքնաթիռը եկավ առանց գերիների․ ծնողները խիստ վրդովված են

Ինքնաթիռը եկավ առանց գերիների․ ծնողները խիստ վրդովված են

Sputnik Արմենիան գրում է․ «Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողներն ու հարազատները խիստ վրդովված են։ Նրանք մտածում են բողոքի ակցիաներ կազմակերպել ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության մոտ։

Ադրբեջանից հայ գերիներ այսօր չեն վերադարձել։ Ինքնաթիռը եկել է առանց գերիների։ Տեղեկությունը հայտնեց «Էրեբունի» օդանավակայանում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։ 

Կառավարությունում եղած մեր աղբյուրի տվյալներով` ինքնաթռով Երևան է եկել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

rusakan inqnatir

«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողների մոտ խուճապային տրամադրություն է։ Նրանց մի մասը հայտարարեց, որ գնում են ՊՆ շենքի մոտ, մյուս կեսը պահանջեց գնալ դեպի կառավարության շենք` բողոքի ակցիաներ իրականացնելու։

Ավելի վաղ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ այսօր գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողնորն ու հարազատները հավաքվեցի «Էրեբունի» օդանավակայանում։

Կիսվել