«Ինքը ինձ գիտեր 15 տարի, ո՞նց կարող էր հավատալ». Ջուս
Այս մասին Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսել է երգչուհի Ջուսը՝ Արմինկայի հետ կոնֆլիկտի մասին։
«Մենք հիմա չենք շփվում, բայց ինձ թվում է, եթե հանդիպենք՝ կշփվենք:
Մեզ խառնեցին, ես այդպես հասկացա: Մեր կոլեգաներից մեկն էր, չեմ կարող անունը նշել, ասաց՝ իբր ես հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ, եթե իմ գրած երգերը չլիներ, նա աստղ չէր դառնա: Բայց նման բան չկա: Բացարձակ իմ ոճի մեջ չի այդ արհատայտությունը, բայց նա չգիտեմ ինչու հավատաց:
Նա իր քրոջ հետ եկավ հորս տուն, շատ կոպիտ խոսեց ու դա ինձ վիրավորեց: Ես ավելի շատ վիրավորվեցի նրանից, որ ինքը հավատաց, ինքը ինձ գիտեր 15 տարի, ոնց կարող էր հավատալ: Բայց անցավ:
Ես նրան իրականում շատ եմ սիրում, ու միշտ լավ խոսքեր եմ ասում նրա մասին: Ես ամեն ինչ մոռացել եմ: Ինքը շատ լավ մարդ է իրականում ու ինձ լիքը օգնել է»։