Ինչ փոփոխություններ կլինեն վարորդական վկայական ստանալու կարգում
Ինչ փոփոխություններ կլինեն վարորդական վկայական ստանալու կարգում
ArmLur.am-ը գրում է․ Վարորդական վկայական ստանալու համար քննություններում մի շարք փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտնելու հաջորդ տարվա հունվարի 1-ից:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարորդական վկայական ստանալու համար նախատեսված տեսական քննությունների անցկացումը հնարավոր կլինի նաեւ ոչ միայն հայերեն լեզվով, այլ՝ անգլերեն, ռուսերեն, արաբերեն եւ պարսկերեն։
Բացի այս, ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տեւողությունը դարձել է 30 րոպե։
Գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված ավտոմեքենաները կահավորվելու են տեսաձայնագրող եւ տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով։
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում