Ինչ «տղայական» խոսակցություն է ունեցել Առաքել Մովսիսյանի որդին զորամասում․ «Ժողովուրդ»
Ինչ «տղայական» խոսակցություն է ունեցել Առաքել Մովսիսյանի որդին զորամասում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վ. Ավագյանը, ըստ նախնական վարկածի, ինքնապան է եղել:
Սա, ի դեպ, մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպքն է՝ երկուսը ծանր վիրավոր են (բանակի օրը՝ հունվարի 28-ին՝ ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենից վիրավորում էր ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը:
Գործով շատ մութ հանգամանքներ կան, որոնց մասով դեռեւս քննություն է ընթանում), մեկը՝ մահացավ:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Վ. Ավագյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վերջինս, հայհոյանքներ տալով, զորամասի զինվորներից մեկին է փնտրել, որից հետո էլ զինվորների առաջ կանգնելով՝ իրեն սրտից կրակել է:
Տեղեկացանք, որ Վ. Ավագյանն ապրում էր Էջմիածին քաղաքում, եւ նրա հետ զորամասի մի խումբ տղաներ Էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ են ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վ. Ավագյանի հետ այդ «տղայական» խոսակցություններին մասնակից է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդին:
Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` ինքնապան եղած տղան օրեր առաջ ընկել է, և ծառայակիցները ծիծաղել են զինվորի վրա, այնուհետև ներքին խոսակցություն է եղել զինվորների միջև:
Վ. Ավագյան հրազենը կատակով պահել է նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու վրա, վերջինս ասել է` էն կողմ քաշի, իսկ զինծառայող Վահրամ Ավագյանն էլ պատասխանել է` խի վախենում ես:
Սկսվել է լեզվակռիվ, որն էլ խորացել է:
Թե այլ ինչ հետեվանքներ է ունեցել այս միջադեպը, կպարզեն իրավապահները:
Եվ, ահա, իրավապահները մի խումբ զինվորների ու զինվորականների, որոնց մեջ էր նաեւ Առաքել Մովսիսյանի որդին, տարել են հարցաքննության՝ զինվորի ինքնապանության գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում, ինչ կապ ունի իր որդին դեպքի հետ:
Ի պատասխան՝ Առաքել Մովսիսյանը հայտնեց.
«Իմ որդին 6 ամիս է՝ ծառայում է:
Ես իր մոտ չեմ գնացել, հիմա ես Ձեզ ոչ մի բան չեմ կարող ասել:
Թող քննություն իրականացնեն, պարզեն, թե ինչ է իրականում կատարվել»:
«Իմ տղան խելոք ծառայում է, բոլորը գոհ են եղել իր ծառայությունից. թե հիմա այնտեղ ինչ է եղել, չգիտեմ:
Ամբողջ դիվիզիոնին տարել են հարցաքննության, ես սպասում եմ՝ զանգեն, եթե փաստաբանի կարիք լինի, վերցնեմ, գնամ Ղարաբաղ:
Նորմալ, օբյեկտիվ քննություն պիտի լինի, բոլորն էլ մեր երեխաներն են»,- վստահեցրեց Առաքել Մովսիսյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում