Մամուլ

«Ծերացել է շատ, աչքերում էլ խորը թախիծ կա»․ ի՞նչ վիճակում է հայրենիք վերադարձած գերին

Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը դեռ հիվանդանոցում է, հիվանդանոցային բուժման կարիք դեռ ունի։

Այս մասին «Իրավունքին» պատմել է դուստրը՝ Վերա Խաչատրյանը՝ ասելով․

«Հայրիկը բարձր տրամադրություն ունի, կարոտած ա շատ, մեզանից է հարցնում, նրան հետաքրքիր է ամեն ինչ։

Գերությունից բացարձակ չենք խոսում, ոչ ինքը, ոչ մենք այդ թեման չենք արծարծում։

Էական փոփոխություններ հայրիկիս մոտ չենք նկատում, ուղղակի ծերացել է շատ, աչքերում էլ խորը թախիծ կա, պարբերաբար աչքերը լցվում է»։