Ինչ վիճակում են վնասվածքներ ստացած փրկարարները․ ՆԳ նախարարն տեսակցել է նրանց
ՆԳ նախարարը տեսակցել է հրշեջ-փրկարարներին։
Վնասվածքներ ստացած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներին։
Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով։
Բժիշկները վստահեցրել են, որ հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։



