ՔաղաքականությունՏեսանյութ

Ինչ վատ Գալստանյան է Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ եկել են վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Ինչ վատ Գալստանյան է Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ եկել են վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Այս շարժումն ըստ էության քաղաքականապես առաջնորդում է Ռոբերտ Քոչարյանը և նրա գործիքակազմով է ընթանում։ Նույնիսկ տեքստերը որ լսում ենք, ասես դեժավյու է։

Գործիքակազմով, տրամաբանությամբ, քաղաքական սակավամտությամբ ըստ ության հավասար են։ Ինչ տարբերություն Բագրատ Գալստանյանի և Իշխան Սաղաթելյանի միջև։ Ինչ վատ Բագրատ Գալստանյան է Իշխան Սաղաթելյանը, որ ինքն էր առաջնորդում նախորդ հավաքը։ Նույն տրամաբանությունն է գործում։

Ինչ կարիք կա ամեն անգամ գալ, փորձել կապիտալիզացնել մարդկանց հույզերը, զբաղվել վշտի վաճառականությամբ, և փորձել դա վերածել քաղաքկան կաիտալի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ որ արդեն մինչև հիմա արել են։

Ուղղակի տարբերությունն այն է, որ այս անգամ իրենք ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով ու սքեմներով են եկել։ Իրենք մտածում են, որ օպտիկան փոխելով բովանդակությունը կփոխվի»,- ասաց Կոնջորյանը։

Կիսվել