Մամուլ

Ի՞նչ սպառնալիք կա, որ հետաձգել են Խամենեիի իրավահաջորդի նշանակումը

Իրանը հետաձգել է Իրանի սպանված գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի իրավահաջորդի նշանակումը։

Այս մասին հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով երկու իրանցի պաշտոնյաների։

Ըստ նրանց՝ որոշումը կայացվել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանության սպառնալիքներից հետո։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանի ցանկացած նոր առաջնորդ իսրայելական բանակի կողմից «վերացման անվերապահ թիրախ» կդառնա։

Միաժամանակ, Իրանի ժամանակավոր կառավարման խորհուրդը փորձագետների խորհրդի ժողով անցկացնելու և չորրորդ նիստի ընթացքում գերագույն առաջնորդին ներկայացնելու ծրագիր է մշակել։

Այս մասին էլ հայտնում է Tasnim գործակալությունը։ Ժողովի և նոր գերագույն առաջնորդի ներկայացման ժամկետները չեն նշվում։

Կիսվեք ձեր էջում