«Ինչ շուտ մոռացաք շմայսների, լֆիկների, թոխմախի մհերների և զանազան այլ բանդիտների խայտառակ ելույթները»․ Լիզա Ճաղարյան
Լիզա Ճաղարյանը գրում է․
«Ինչ շուտ մոռացաք, թե նախկին ԱԺ առաջին նիստը ոնց վարեց շատ փորձառու բժիշկ Արա Բաբլոյանը։ Ես հրաշալի եմ հիշում, որովհետեւ լիքը ծիծաղել եմ հարգարժան պարոն Բաբլոյանի սխալների վրա։
Ինչ շուտ մոռացաք շմայսների, լֆիկների, թոխմախի մհերների եւ զանազան այլ բանդիտների խայտառակ ելույթները, միջանցքներում լրագրողներին վիրավորելը, տեսախցիկների վրա հարձակումները, Գալուստ Սահակյանի ապշեցուցիչ «պրոֆեսիոնալ» ելույթներն ու հարցազրույցները (ի դեպ, շարքային պատգամավոր չէր, երկար ժամանակ ԱԺ նախագահ էր)։
Ինչ շուտ մոռացաք սեՌժիկի «թարս աճած խիարը», «իաաա իրոք»-ները, Պոզներին տված խայտառակագույն հարցազրույցը (սա էլ երկրի նախագահն էր)։
Ձեզանից շատերի ծպտունն էն ժամանակ չէր լսվում։
Ու հիմա առյուծ եք կտրել ու ամաչու՞մ եք նոր խորհրդարանի կազմի համար, որն ընդամենը երկրորդ օրն է աշխատում եւ այո՛, դեռ անփորձ է։
Երեւի բոլորիդ պորտը ԱԺ-ում են կտրել»։