«Ինչ մենք ձեռք ենք բերել, միանշանակ օրինական ճանապարհով է եղել»․ Լևոն Քոչարյան
«Ինչ մենք ձեռք ենք բերել, միանշանակ օրինական ճանապարհով է եղել»։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողերի հետ զրույցում ասեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
«4 միլիարդ դոլարի առասպելական ունեցվածքի հետ կապված կար ցուցակ, թե ինչն է պատկանում մեր ընտանիքին, որը իրականությունից կտրված էր։ Իմ մոտ հռետորական հարց է առաջանում, թե ով է պատասխան տալու դրա համար, որ 10 տարի մեր ընտանիքի շուրջ հյուսվել է այդ սուտն ու կեղծիքը»,-նշեց նա։