ՄամուլՏեսանյութ

Ինչ հետևանքներ կլինեն Թուրքիայի որոշումից հետո. պարզաբանում է մասնագետը

Ինչ հետևանքներ կլինեն Թուրքիայի որոշումից հետո. պարզաբանում է մասնագետը

ArmLur.am-ը գրում է․ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սադրանքները չեն դադարել:

Եթե դրանք չդադարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել էր նա:

Առաջին անգամ Հայաստանը նման խնդրի բախվել էր օրեր առաջ, երբ ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մոլդովայում: Չնայած այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներին հաջողվել էր անվնաս հասցնել Հայաստան, սակայն փաստացի Թուրքիայի քայլերը շարունակվում են:

Երեկ էլ՝ մայիսի 2-ին թուրքական արգելքի պատճառով արգելվել էր Երեւան-Փարիզ-Երեւան չվերթի իրականացումը։

ArmLur.am-ը փորձել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանից հասկանալ՝ ինչ հետևանքներ կունենա այդ որոշումը:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել