Մամուլ

Ինչ ծրագրեր ունի Սերժ Սարգսյանը և ինչ է ասել կուսակիցներին․ «Ժողովուրդ»

Ինչ ծրագրեր ունի Սերժ Սարգսյանը և ինչ է ասել կուսակիցներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ ինքը որեւէ նպատակ չունի առաջիկայում անձամբ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու, չնայած այն բանին, որ վերջերս ասուլիսով է հանդես եկել ու մի քանի հանդիպումներ ունեցել ՀՀԿ-ական երիտթեւի անդամների հետ:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը ցանկություն չունի նոր իշխանությունների հետ հարաբերությունները փչացնել ու առավել լարել իր դեմ։

Նրա այս պահվածքը նկատվեց հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներին վերաբերող ասուլիսի ժամանակ: Ու չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը երբեմն-երբեմն հանդիպումներ է ունենում նաեւ իր թիմակիցների կամ անհատների հետ, այնուամենայնիվ, իր համար էլ պարզ է, որ իր կամ իր մերձավորների դեմքով քաղաքական պայքարը դատապարտված է տապալման։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստացած տեղեկությունները ճշտել Սերգ Սարգսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Մերի Հարությունյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել