Ինչ իրավունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու
Ինչ իրավունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու
«Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ դիմակ են կրում մարդիկ, որովհետև չի բացառվում, որ 2-րդ, 3-րդ անգամ վարակվեն, որովհետև հակամարմիններ չեն առաջանում, իսկ հիմա խոսում է պատվաստանյութի մասին. սա ահավոր անգրագիտություն է, բոլոր մասնագետները սա հասկանում են։ Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա դրա ստեղծման համար առնվազն տարի է պետք, բացի այդ, նորմալ պատվաստանյութերը պետք է մի քանի տարի էլ փորձարկվեն։
Երբ վարչապետն էլ է խոսում պատվաստանյութի մասին, ապա նրա միակ մեղքն այն է, որ նա ունի այսպիսի Առողջապահության նախարար։ Կամ ի՞նչ է նշանակում, երբ նախարարն ասում է, որ Հայաստանը կարող ենք տրամադրել դեղերի փորձագիտության համար, որ նպաստենք այդ դեղերի հաստատմանը։
Կներե՛ք, ինչ իրավունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու. դա ի՞նչ ասելու բան էր, չնայած՝ այս վերջերս տվյալներ դուրս եկան, որ պարզվում է, որ ՀՀ-ում 99 դեղ կա, որը փորձարկումների մեջ է, իսկ ես լինելով 40 տարվա բժիշկ, չեմ լսել, որ մեկին ասեն, որ այս դեղը փորձարկում են»։
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյան