Ինչ իրավիճակ է Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածում
Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից շուրջ մեկ ամիս առաջ ադրբեջանական հենակետը հետ է քաշվել։ Այս մասին News.am-ին հայտնեց Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը։
«Որքան հիշում եմ հուլիսին էր, ամսվա մեջտեղերը։ Այժմ հայ սահմանապահներն են այդ հատվածում»,- նշեց Տիգրան Հարությունյանը։