Մամուլ

Ինչ իրավիճակ է այս պահին Կոռնիձորում

Ինչ իրավիճակ է այս պահին Կոռնիձորում

Armtimes.com-ը գրում է․ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանի հավաստմամբ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում փակված ճանապարհը շրջանցող Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր նոր ավտոճանապարհի հետ կապված որևէ խնդիր գյուղում չկա։

Ըստ նրա՝ երթևեկությունն այդ ճանապարհով ազատ է և առանց խոչընդոտ։

«Գրունտային հատվածն էլ պատրաստ եղավ արդեն մարտի 31-ի առավոտյան։ Ճանապարհի հետ կապված որևէ խնդիր չկա։ Ամեն ինչ կարգին է, իրավիճակն էլ՝ լավ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք՝ մարտի 30-ի գիշերը Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Կիսվել