ՄամուլՏեսանյութ

Ինչ է փոխվելու օրհներգի տեքստում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով, թե ինչ է փոխվում ՀՀ օրհներգի տեքստում և ինչու։

Նախագծով առաջարկվում է փոխել օրհներգը՝ այն վերադասավորել այնպես, որ ավարտվի հետևյալ քառատնով.

«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։

Օրհներգի գործող տարբերակում վերջին քառատողն այսպես է հնչում.

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»:

Տեսանյութը ստորև

Կիսվեք էջում