Ինչ է պատմել 4 եւ 6-ամյա երեխաներին դաժանորեն ծեծի ենթարկած պապը քննիչներին (Տեսանյութ)
Ինչ է պատմել 4 եւ 6-ամյա երեխաներին դաժանորեն ծեծի ենթարկած պապը քննիչներին
Armlur.am-ին Տավուշի մարզում 6-ամյա երեխային դաժանորեն ծեծի ենթարկելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: մասնավորապես 6-ամյա երեխային ծեծի ենթարկած պապը Սամվել Հակոբջանյանը իրավապահներին բացատրել է, թե ինչու է ծեծել երեխաներին:
Վերջինս իր ցուցմունքում ասել է, որ երեխաները առանց իրեն զգուշացնելու ձմերուկը կերել են, ավելի ուշ չոփով խաղացել են իր ականջների հետ, պարբերաբար հարվածել են իր ձեռնափայտին, ինչից զայրացած էլ ինքը սկսել է ծեծել երեխաներին: Այս ցուցմունքից հետո իրավապահները միջնորդելու են պապիկին Սամվել Հակոբջանյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեն:
Երեկ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հակոբջանյանն է:
Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հակոբջանյանը փայտով ծեծի է ենթարկել Սերգեյին և 4-ամյա Նաիրին , ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրին նույնպես տեղափոխվել է հիվանդամոց։
փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Սամվել Հակոբջանյանը ձերբակալվել է։
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում