Ժամանց

Ինչ է նշանակում, երբ երազում տեսնում ես վաղուց մահացած մարդու

Ինչ է նշանակում, երբ երազում տեսնում ես վաղուց մահացած մարդու

Bavnews.am-ը ներկայացնում է մահացած մարդուն երազում տեսնելու նշանակության մասին։ Գիտական ​​ուսումնասիրությունները այս թեմայով բազմաթիվ են: Երազներ հիմնականում տեսնում ենք քնած ժամանակ՝ աչքի արագ շարժման փուլում, երբ ուղեղի գործունեությունը բարձր է:

Ժամանակ առ ժամանակ երազները կարող են առաջանալ քնի այլ փուլերում: Այնուամենայնիվ, այդ երազները ավելի քիչ հիշարժան են: Երազի տևողությունը կարող է տարբեր լինել: Դրանք կարող են տևել մի քանի վայրկյան կամ մոտավորապես 20-30 րոպե:

Միջին ստատիստիկայով մարդիկ գիշերը տեսնում են երեքից հինգ երազ, սակայն որոշ դեպքերում դրանց թիվ կարող է հասնել յոթի, սակայն շատ երազները անմիջապես կամ արագ մոռացվում են:

կլինիկական մահ

Եթե երազում տեսնում ես վաղուց մահացած մարդու, որը ոչինչ չի ասում և գնում է, նշանակում է նա նեղացել է և ուզում է, որ իր գերեզմանին այցելես: Եթե խոսում է, ապա կարևոր է հիշել ամեն մի բառը,քանի որ հանգուցյալը հենց այնպես երազում չի այցելում, ուրեմն ինչ-որ կարևոր բան է ասում:

Երազի մեջ մահացածին ինչ որ բան տալ, նշանակում է կյանքում ինչ որ կորուստ կունենաք`հաջողության, առողջության, գումարի կամ սիրո տեսքով: Եթե երազում հանգուցյալը ջուր է խնդրում, ապա իրականում կասկածելի խնդրանքները մի կատարեք:

Եթե երազի մեջ հանգուցյալը ծածկոց է խնդրում, ուրեմն խնդրում է, որ այցելեք իր գերեզմանին, աղոթեք և մոմ վառեք նրա համար: Եթե երազում մահացած մարդը ձեզ օգնում է, ապա այն գործը որ սկսել եք, հաջողված է լինելու:

Կիսվել