Շոու-բիզնեսՄամուլՏեսանյութ

Ինչ է կատարվում բանտում հայտնի երգիչների հետ. բացառիկ մանրամասներ

Armlur.am-ը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ շոուբիզնեսում նոր թրենդ է դարձել հայտնի ռաբիզ երգիչ Վարդան Եղիազարյանի՝ Վարդանիկի մոտ գնալը և հանգանակություն անելը, որ առողջանա: Իսկ ինչ էր կատարվել:

Ո՞վ է ռաբիս երգիչ Վարդանիկը

Նա ռաբիս երգերի շուկայում պահանջված է և ունի մեծաթիվ դիտումներ: Բայց շուոբիզնեսում աշխատած գումարները նրան չէին բավարարում:

2017 թվականի հունիսի 30-ին «ՍԱՍ» սուպերմարկետում Վարդանիկը դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել էր 600 հազար դրամ և դիմել էր փախուստի։ Երգիչն անհասկանալի հանգամանքներում հայտնվել էր Ռուսաստանի Դաշնությունում: Մոտ 4 ամիս անց Ռուսաստանի Դաշնությունում 34-ամյա Վարդան Եղիազարյանը ձերբակալվել էր ու տեղափոխվել Հայաստան՝ կալանքի:

Թե ինչ է եղել նրա հետ կալանավայրում, դժվար է ասել, բայց փաստ է, որ նա խիստ վատառողջ է, մարմնի կեսը նորմալ չի գործում, դրա համար իր գործընկերները սկսել են գումար հավաքել՝ բուժելու:

Ճակատագրի հեգնաքով երգիչ Վարդան Եղիազարյանին գումար տանելու նպատակով այցելել է նաև Կարեն Հակոբյան անունով երգիչը, որը ևս 2012-ին մարդասպանության համար կալանավորվել էր: Կարեն Հակոբյանն էլ ռաբիսի աշխարհում հայտնի է և պահանջված: Սակայն կալանքից հետո երկար ժամանակ չկար բեմերում, չէր երգում ու տպավորություն էր, որ նրա առողջությունն էլ կալանավայրում տուժել է:

Այսպիսով, ի՞նչ է կատարվում հայ հայտնի երգիչների հետ, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվում են կալանավայրում։ Նրանք ժամանակավորապես կորցնում են ոչ միայն իրենց երգելու կարողությունը, այլև՝ ֆիզիկապես ավելի տկար դառնում:

Սա առեղծված է, որի մասին գուցե մի օր կպատմեն հենց իրենք՝ երգիչները»:

Մանրամասները՝ տեսանյութում․

https://www.youtube.com/watch?v=NIPvDIGzCq0