Ինչ է կատարվում Աստղիկ Ալեքսանյանի հետ կապ ունեցող դպրոցում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարի Արթիկի թիվ 7 դպրոցը՝ թերբեռնվածության պատճառով, օպտիմալացվեց, աշակերտները տեղափոխվեցին այլ դպրոց, և շենքը 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Չեխ-Արմ-Ինվեստ» հայ-չեխական ընկերությանը, որի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանն է։
Մենք հետաքրքրվեցինք այս գործարքով և պարզեցինք, որ ընկերությունը պետք է զբաղվի հագուստի արտադրությամբ և այն արտահանի ՌԴ և եվրոպական երկրներ: Այն ժամանակ ոչ ոք չէր առարկում կատարվածին, և մեզ հարցազրույց տվողներն էլ անանուն էին խոսում՝ խուսափելով բաց հանդես գալուց։
Ավելին՝ խոսում էին նոր աշխատատեղերի, տարածաշրջանում նմանը չունեցող արտադրության, Լֆիկի ճարպկության եւ բիզնես-հոտառության մասին։ Հեղափոխությունից հետո, ինչպես նախկին իշխանությունների շատ ձեռնարկներ, այս մեկն էլ դանդաղեց, ապա տեղեկացանք, որ դպրոցում իրականացվող շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ՍՊԸ-ն ինչ-ինչ խնդիրներ ունի նոր կառավարության հետ: Իսկ երեկ էլ տեղեկացանք, որ արթիկցիները ստորագրահավաք են նախաձեռնել»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: