Ինչ է կատարվում այս պահին Չարենցավանի հիվանդանոցում․ քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխել 1 մահացածի և 3 վիրավորի
Ինչ է կատարվում այս պահին Չարենցավանի հիվանդանոցում․ քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխել 1 մահացածի և 3 վիրավորի
Այսօր՝ ժամը 20։10-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Քաղաքացիների կողմից «Չարենցավան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ և ըստ օպերատիվ տեղեկությունների նշված ավտոմեքենաներով են տեղափոխել վիրավորներին։
3 վիրավորները ռեանիմոբիլներով «Չարենցավան» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»:
Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են մահացածի, վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։
Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վաչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Չարեցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։