Ինչ է կատարվել Արագածավանում․ պարզաբանել է համայնքապետը
Ինչ է կատարվել Արագածավանում․ պարզաբանել է համայնքապետը
Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում թուրքերը ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել:
«Հրապարակը» կապ է հաստատել Թալինի համայնքապետի ԺՊ Տավրոս Սափեյանի հետ, ով տեղեկացրեց, որ մեր հովիվները ցանկացել են լողալ Արաքս գետում, ռուս սահմանապահները նկատել են նրանց և հետ կանչել:
Ինչ վերաբերում է առևանգելուն կամ Թուրքիա տանելուն, համայնքապետը դա հերքեց` նման բան չի եղել:
Նշենք, քիչ առաջ 168.am-ը հայտնեց, որ Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին: