Աշխարհ

Ինչ է խորհուրդ տվել Պուտինն Ուկրաինային

Ինչ է խորհուրդ տվել Պուտինն Ուկրաինային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային խորհուրդ է տվել պահպանել չեզոքությունն ու հեռու մնալ ՆԱՏՕ-ից։ Նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա ասել է, որ ստեղծված իրավիճակում Ուկրաինայի համար լավագույն լուծումը կարող է լինել չեզոքության պահպանումն ու կամավոր կերպով ՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումից հրաժարվելը։

«Լավագույն լուծումը այս հարցի կարող էր լինել այն, որպեսզի մեր գործընկերները արեւմտյան երկրները, այսպես ասած՝ իրենց դեմքը չկորցնեին, որպեսզի կիեւյան իշխանություններն էլ իրենք հրաժարվեին ՆԱՏՕ-ին անդամակցությունից եւ ըստ էության պահպանեին չեզոքությունը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

պուտին վլադիմիրովիչ

Նշենք, որ Ուկրաինայում պահեստայինների զորակոչ է սկսվել, այս մասին ասված է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը: Նշվում է, որ հրամանագիրը Վլադիմիր Զելենսկին ստորագրել է նախօրեին:

Զորակոչի ենթակա կլինեն 18-ից մինչև 60 տարեկան պահեստայինները: Նրանք կլինեն ինչպես սպաներ, այնպես էլ շարքային և սերժանտական կազմի անդամներ:

Կիսվել