Մամուլ

Ինչ է խոստացել Կճոյանը Փաշինյանին

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ շուրջ 100 հոգեւորական է առաջիկա օրերին միանալու Փաշինյանին ։

«Կճոյանը խոստացել է ամենաքիչը 100 հոգեւորական ներգրավվել մինչեւ շաբաթվա վերջ»,-ասում են ՔՊ-ական աղբյուրները։ 

Ըստ նույն լուրերի Կճոյանը էլ չգիտի ոնց իր հավատարմությունը ցույց տա Փաշինյանին։

Վերջին հանդիպմանը նա խոստացել է , որ հասնելու է նրան, սքեմավոր հոգեւորականների բանակով գնան Կաթողիկոսին հեռացնելու։