Մամուլ

Ի՞նչ է լինելու Վիգենի հետ. նրա վիճակը շատ լուրջ է

«Հրապարակ»-ը գրում է․ Բաքվում պահվող հայ գերիների հարազատներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) փոխանցել են՝ այլևս չեն այցելելու գերիներին: Այս լուրը հերթական ցավոտ ու սարսափելի հարվածն էր Վիգեն Էուլջեքյանի կնոջ՝ Լինդայի համար:

«Մեզ այդ մասին տեղեկացրին, առանց այդ էլ վերջին լուրը ամիսներ առաջ ենք իրենից ստացել: Վիգենի վիճակը շատ լուրջ էր, գոնե նրանից լուր էինք ստանում առաջ, իսկ հիմա ոչինչ:

Ի՞նչ է լինելու Վիգենի հետ»,-մտահոգված ասաց Լինդան «Հրապարակի» հետ զրույցում:

Իսկ ամենասարսափելին այն է, որ գերիների հարազատները բախվում են անելանելիության ու անորոշության, անտարբերության պատին, չէ՞ որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ոչ կոմպրոմիսային քաղաքականություն է որդեգրել գերիների ու նրանց հարազատների հանդեպ:

Ու այս ամենը ՀՀ իշխանությունների կողմից ոչ միայն գերիներին Հայաստան հետ բերելու գործադրած անգործության ֆոնին, այլ նաև օտարեկրկրյա պետություններին ուղղված հորդորին զուգահեռ, թե մի բարձրաձայնեք հայ գերիների հարցը, քանի որ դա կարող է խանգարել, այսպես կոչված, հայ-ադրբեջանական «խաղաղության գործընթացին»:

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքյանի՝ արդբեջանցիների կողմից ապօրինի առևանգումից ու նրան ապօրինաբար դատապարտելուց հետո վերջինիս մոտ լրջագույն առողջական խնդիրներ էին սկսվել: