Մամուլ

Ինչ է արվել Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհից հետո. մանրամասներ

Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ․

օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակն ամբողջությամբ մարվել է: Հողի ծածկույթով տարածքը լցնելը տևել է 9 օր: Օրական աշխատել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած 20-22 միավոր տեխնիկա:

օգոստոսի 17-ի դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող, ծուխը վերացել է:

աշխատանքները շարունակվում են:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև տարեվերջ կազմակերպել հստակ, վերջնական լուծումով, հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ: