Ինչ է ասում Աստվածաշունչը համասեռամոլության մասին
Ինչ է ասում Աստվածաշունչը համասեռամոլության մասին
Շատ երկրներում միասեռ ամուսնությունները բուռն քննարկումների առարկա են։
Վերջին օրերին Հայաստանում ևս սկսվել է մի այդպիսի ալիք, բուռն քննարկվում և քննադատվում են միասեռականները և մարդիկ, ովքեր բարձրացնում են այդ հարցը։
Իհարկե, քրիստոնյա ժողովրդի համար անքննելի է այդ հարցը։ Մեր կրոնական սահմանները շատ հստակ են այդ հարցում։
Աստվածաշնչում խոսվում է այս տեսակ հարաբերությունների մասին, բայց չի կիրառվում համասեռամոլություն բառը։
Յուրաքանչյուր քրիստոնյա պիտի ունենա իր տեսակետը՝ հիմնված Աստվածաշնչի, Աստծո պատվիրանների վրա։ Ի՞նչ է ասվում Աստվածաշնչում։
«Մի՛ մոլորվեք։ Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ չարախոսները, ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6:9, 10)։
«Եվ արուի հետ՝ կնոջ հետ պառկելու պես չպառկես. պղծություն է այդ»: (Ղևտացիների 18.22)։
«Աստված, նրանց սրտի ցանկությունների համեմատ, նրանց մատնեց…. խայտառակ կրքերի, որովհետև…. նրանց էգերը բնական սեռական հարաբերությունները փոխեցին անբնականի հետ» (Հռոմեացիներ 1:24, 26)։
«Իրականում, Աստծու սահմանած չափանիշները վերաբերում են բոլոր մարդկանց՝ անկախ նրանից, թե ինչ ցանկություններ ունեն նրանք՝ հոմոսեքսուալ, թե հետերոսեքսուալ։ Յուրաքանչյուր մարդ պետք է ինքնազսպվածություն դրսևորի, երբ իր մեջ ցանկություն է առաջանում դրսևորել Աստծուն տհաճ վարվելակերպ» (Կողոսացիներ 3:5)։
Աստվածաշունչը բազմիցս անդրադառնում է ամուսնության հարցին, բայց այն ամուսնությանը, որը տեղի է ունենում տղամարդու և կնոջ միջև: Այս մասին առաջին անգամ խոսվում է Ծննդոց 2.24-ում. «Այդ իսկ պատճառով տղամարդը, թողնելով իր հորն ու մորը, պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին»:
Այսպիսով, ընդունելով Աստծո պատվիրանը՝ չշնանաք, և չկոչեք ձեզ քրիստոնյա ու չսպասեք Աստծո հովանավորությանը, թե հագուրդ տաք ցանկություններին և պղծեք հոգին։