Ինչ է ասել Փաշինյանը գերիների վերադարձի հարցի վերաբերյալ
Ինչ է ասել Փաշինյանը գերիների վերադարձի հարցի վերաբերյալ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել կուսակցության Ապարանի գրասենյակում, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության և գերիների վերադարձի հարցերին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշել է. «Մենք ունենք պատշաճ միջազգային արձագանք մեր սահմանային իրադրության և գերիների հետ հարցի հետ կապված։
Այսօր միջազգային հանրությունը, ըստ էության, հստակ արձանագրել է գերիների վերադարձի անհրաժեշտությունը, և դա միջազգային ամենալայն արձագանք է ստացել»,- ընդգծել է նա։