Ինչ երեսով են իրենց հիվանդին ներս տանելու այն շենք որտեղ երկաթյա ձողերով են մտել․․․
Ինչ երեսով են իրենց հիվանդին ներս տանելու այն շենք որտեղ երկաթյա ձողերով են մտել․․․
Ավետիս Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նորատուսը որպես ԳԵՂՑԻ փիլիսոփայության գագաթնակետ
Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին, Գավառից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Բնակչությունը 6917 մարդ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ։
Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, հարավարևելյան եզրին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջին։
Ավանդության համաձայն՝ մոնղոլ-թաթարական հերթական հարձակման ժամանակ հարյուրավոր խաչքարեր զգեստավորում են զինվորների պես։ Տեսնելով այդ զարհուրելի տեսարանը՝ թշնամին ամոթալի ետ է նահանջում։
Հիմա ուզում եմ հասկանամ, այս յուրօրինակ հայկական գյուղում ինչպես էր հնարավոր ոչհայկական, ջարդարար, ԳԵՂԱՑԻ հոգեբանության զարգացումը այն աստիճանի, որ հինգ հարյուր հոգանոց հրոսակով, որ վեցհազարանոց գյուղի ողջ տղամարդ բնակչությունն է, հարձակվեն անպաշտպան հիվանդանոցի վրա, կոտրեն դռները, ոչնչացնեն գույքը։ Չէ որ իրենց հիվանդներին հենց այդ նույն հիվանդանոցն են բերելու վաղը․․․․
Ինչ երեսով են իրենց հիվանդին ներս տանելու այն շենք որտեղ երկաթյա ձողերով են մտել․․․․․
Գյուղացու համար իրենը, հարազատը մարագն է, գեղամեջը, գյուղի ֆելդշերը։ Այն ամենը որ դուրս են այս շրջանից, իրենը չեն, խորթ են՝ մայրուղին, հիվանդանոցը, սուպերմարկետը։ Կլինի կօգտագործեմ, չլինի, մեր գեղի ֆելդշերն էլ մեզ բոլ-բոլ ա․․․։
Ահա այն մտայնությունը, այն փիլիսոփայությոթւնը և այն աշխարահայցքը, որի դեմ մենք օր օրի, ժամ ժամի պիտի պայքարենք, շիկյացրած երկաթով մեր մեջից հանենք, դառնանք քաղաքակիրթ, քսանմեկերրորդ դարի արժանի և որ ամենակարևորն է մեր Փառապանած նախնիներին արժանի․․․։
Ի դեպ ասեմ, որ շփոթ չառաջանա, քաղաքամայր Երևանի բնակչության մեծամասնությունը գյուղից տեղափոխված առաջին կամ երկրորդ սերունդ են և իրենց մեջ, շատ խորը կրում են գեղցի-ֆերմերային փիլիսոփայությունը․․․․Հանուն մեր ֆերմայի կարգախոսը, մեզ լավ, իսկ մյուսները թող իրենք եղունգ ունենան իրեն գլուպը քորեն․․․․
Ուզում եմ հասկանամ, այս գեղեցիկ, խաչքարներով հարուստ Նորատուսում մեծացած երիտասարդը, ինչպես կարող էր հիվանդանոցի բակից գոռալ՝ -դրանց լուսամուտից մահճակալի հետ ցած գցեք․․․․ վերևից էլ գոռային, որ անպաշտպան մարդկանց վզները արդեն կտրել ենք,- մեկն էլ արյունոտ բերանով դուրս գա, ու ասեր, որ ես խմել եմ իմ եղբորը սպանողի արյունը․․․․ Ու այդ բոլորը առնվազն 6917 մարդ արդարացներ, հաջորդ օրը բարև տար․․․․
Ընթերցողին խնայելով, գավառի հիվանդանոցի ավելի դաժան նկարները չեմ տեղադրում»: