Ինչ են քննարկել ՔՊ նիստում․ մանրամասներ
Ինչ են քննարկել ՔՊ նիստում․ մանրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ ՔՊ վարչության նիստը չավարտված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռացել է կուսակցության գրասենյակից։ Ըստ նույն տեղեկությունների՝ ՔՊ վարչության նիստում քննարկվել է Ալեն Սիմոնյանի հետ կապված վերջին միջադեպը։
Ենթադրվում էր, որ ԱԺ նախագահի հեռանալը պայմանավորված էր նրանով, որ ներսում տհաճ խոսակցություններ են եղել, սակայն ՔՊ վարչության «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը չի քննարկվել նիստում, և ընդհանրապես՝ նրա հետ կապված թեմա չի արծարծվել, անգամ առաջին նախագահի այսօրվա հայտարարությանն անդրադարձ չի եղել։
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել էր, որ ՔՊ-ն պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
Մեզ ասացին, որ նիստում քննարկել են ընթացիկ և կուսակցական հարցեր։
Տեսանյութը ստորև