Ինչ են պայմանավորվել Հայաստանի իշխանությունները՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ
Ինչ են պայմանավորվել Հայաստանի իշխանությունները՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ
«Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը հղում անելով @sisumasis-ին, գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են ծնողներից պահանջել, որպեսզի իրենց երեխաներին դուրս բերեն Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից:
Դա բնակչության շրջանում խուճապ կառաջացնի, ինչից հետո ոչ կառավարելի արտագաղթ կլինի Արցախից:
Դրանից հետո Ադրբեջանը կհայտարարի, որ խաղաղապահ ուժերը որևէ մեկին պաշտպանելու անհրաժեշտություն չունեն, և դուրս կբերեն ռուսական կոնտինգենտը: Արդեն դրանից հետո կդրվի ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերման հարցը:
Սա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի իշխանությունների ճանապարհային քարտեզն է, որը հաստատվել է Բրիտանիայի միջնորդությամբ։