Ինչ են ուտում աշխարհի առաջնորդները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամբողջ աշխարհին հայտնի է իր տարօրինակություններով, այդ թվում նաև սննդային նախասիրություններում:
Աշխարհի համար առաջին երկրի նախագահը նախընտրում է սնվել բուրգերներով ու կարտոֆիլով, շատ է սիրում նաև դիետիկ կոկո-կոլա, որից, ըստ լուրերի, օրական խմում է 10-12 հատ: Իսկ ահա մյուս երկրների առաջնորդների սննդակարգում ներառված են ֆրանսիական բարձրակարգ խոհանոցի ճաշատեսակներ:
Որպես ճշմարիտ ֆրանսիացիներ՝ Մակրոն ամուսինների համար սնունդ ընդունելն իսկական ծիսակարգ է: Նրանց ճաշացանկի համար պատասխանատու է Ելիսեյան պալատի շեֆ-խոհարար՝ Գիյոմ Գոմեսը:
Նախագահական զույգի ճաշացանկը հիմնականում կազմված է ֆրանսիական ուտեստներից, որոնց կենտրոնում են ձուկը, մրգերն ու բանջարեղենը: Սննդի պատրաստման համար օգտագործվում են դեռևս Նապոլեոնի ժամանակների պղնձե տարաներում: Ֆրանսիայի նախագահի գլխավոր թուլություն է պանրով ու խոզապուղտով լցոնված հավի ֆիլեն:
Ելիզավետա 2-րդ թագուհի Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը նախընտրում է պարզ սնունդ՝ տեղական արտադրության: Ոչ մի ոչ սեզոնային մրգեր կամ ձկան էկզոտիկ տեսակներ:
Եթե միս, ապա այն պետք է լինի լավ եփված: Սննդակարգում մեծ ուշադրություն է դարձվում բանջարեղենին. սեղանին պարտադիր պետք է լինի՝ սպանախ, աղցանի տերևներ, դդմիկ: Թագուհին խուսափում է օսլա պարունակող ապրանքներից, այդ իսկ պատճառով կարտոֆիլը, բրինձն ու իտալական պաստան տեղ չունեն թագավորական սեղանին: