Ժամանց

Ինչ արժեն Մարիամ Փաշինյանի «Մանոլո Բլանիք» կոշիկները

Ինչ արժեն Մարիամ Փաշինյանի «Մանոլո Բլանիք» կոշիկները

Hraparak.am-ը գրում է․ «Ամբողջ քաղաքը նախատոնական կորպորատիվների մեջ է, մարդիկ փորձում են անցյալ տարվա տեղն էլ հանել՝ ոչ մի բանում իրենց չզսպելով:

Այս տոնախմբությունների շքերթի մեջ հատկապես աչքի են ընկնում մեծ կազմակերպությունները: «Դիջիթեյնը», որտեղ աշխատում է Նիկոլ Փաշինյանի դուստրը, ևս տարեվերջյան փարթի է արել, անգամ մանկական Եվրատեսիլի հաղթող Մալենան է ելույթ ունեցել միջոցառմանը:

Ասում են՝ «Դիջիթեյնի» կազմը երկար և շատ մանրակրկիտ պատրաստվել է, սրտատրոփ սպասել, իսկ առաջին դուստրն էլ՝ հատուկ ջանասիրությամբ:

Մարիամ Փաշինյանը նկարներ է հրապարակել իր տոնական տեսքով, ու, անկեղծ, ոչ մի խնդիր չէր լինի այդ նկարների մեջ, եթե չլիներ մի փոքրիկ «բայց»:

Այն, որ երիտասարդ աղջիկը թե գեղեցիկ հագնվելու, թե գեղեցիկ շպարվելու, թե գեղեցիկ նկարներ անելու իրավունք ունի անքննելի է, բայց հեղափոխության առաջնորդի, ժողովրդի միջից դուրս եկած և ժողովրդի պես զրկանքներով ապրող առաջնորդի դուստրը այս նկարներում «Մանոլո Բլանիք» աշխարհահռչակ բրենդի կոշիկներով է:

Ով չգիտի՝ ինչ է «Մանոլո Բլանիք», մի փոքրիկ էքսկուրս։

mariamik

Այս անգլիական բրենդը էքսկլյուզիվ և շատ թանկ կոշիկների արտադրող է, այնքան էքսկլյուզիվ, որ 2000-ակաների ամենահայտնի սերիալի՝ «Սեքս մեծ քաղաքում»-ի գլխավոր հերոսուհին պատրաստ էր կյանքին հրաժեշտ տալ, բայց պատրաստ չէր բաժանվել Մանոլոյի զույգից:

manolo

Հիմա հարց՝ որտեղից է Երևանում ապրող և աշխատող երիտասարդ աղջնակին այդքան գումար Մանոլո Բլանիքի վերջին հավաքածուի այս մոդելը գնելու համար: Կասեք՝ լավ, իսկ ինչ արժի այդ կոշիկը, հիմա ասեմ. Մանոլոյի պաշտոնական կայքում առանց առաքման արժեքը 795 ֆունտ ստերլինգ է, ինչը համարժեք է 497 հազար 164 դրամի, ինչքան է հարկավոր վճարել առաքման համար` դժվար է ասել, քանի որ գինը կախված է նրանից, թե ինչքան արագ առաքում է անհրաժեշտ:

Իսկ այն խելոքների համար, որ հիմա նյութի տակ մեկնաբանություն կգրեն, թե հնարավոր է՝ չինական ռեպլիկա է (կեղծված), ասեմ․ որ ռեպլիկա կրելը ոչ միայն պատվաբեր չէ, այլ նաև կարող է հանգեցնել տարբեր անախորժությունների, մինչև պաշտոնական ընկերության կողմից դատարան դիմելը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել