Մամուլ

«Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին․ որպես հայ՝ ինձ շատ վիրավորված զգացի». Արմեն Աշոտյան

«Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին․ որպես հայ՝ ինձ շատ վիրավորված զգացի»։ Այս մասին «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Երբ ընթերցում էի Աննա Հակոբյանի, մեղմ ասած, անհաջող վերջին հանրային դիսկուրսին ադրբեջանական մամուլի արձագանքը, ես ինձ շատ վիրավորված եմ զգացել՝ որպես ՀՀ քաղաքացի:

Կապ չունի, որ ես չեմ կիսում Աննա Հակոբյանի ամուսնու քաղաքական հայացքները և չեմ ողջունում Հակոբյանի ցանկությունը՝ շահագործելու մարդուն տված մանդատը, բայց որպես հայ՝ շատ վիրավորական է, երբ «ազ» վերջածանցով տարբեր կայքեր ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ:

Հասկանում եք՝ ինչ ա սա նշանակում, մարդիկ անգամ իրենց պատիվը, թասիբը, նամուսը չեն ուզում պաշտպանեն: Դրա փոխարեն նստել են ամբողջ ԱԺ-ով նայում են մեր հարցազրույցները ու կպնում են Ղարաբաղի հարցով մեզ: Այ սա ես ոչ մի կերպ չեմ հասկանում», – ասաց Աշոտյանը:

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային որպես հյուր հրավիրել էր Արցախ՝ իր սիրելի և երազած մուղամը լսելու և նշել, որ ինքն էլ պատրաստ է այցելել Բաքու: Մեհրիբան Ալիևան Աննա Հակոբյանի հրավերը թողել է անպատասխան, փոխարենը ադրբեջանցի պատգամավորներից մեկը ասել էր, որ Աննա Հակոբյանն Ալիևայի մակարդակի մարդ չէ, որ նրա խոսքին ուշադրություն դարձնեն:

Կիսվել