«Ինչքա՞ն կարելի է մարդկանց ապուշի տեղ դնել». Վահագն Ալեքսանյան
«Ինչքա՞ն կարելի է մարդկանց ապուշի տեղ դնել». Վահագն Ալեքսանյան
ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դե հերիք եղավ մարդկանց «ժեխի, օխլոզի ու հիմարի» տեղ դնեք։
Հոկտեմբերի քսանին ինչ-որ ադրբեջանցի պրոդյուսեր էջում հրապարակել ա ինչ-որ ֆոտոշոփ արած կամ թեկուզ գնացքի դրված ցուցանակ Բաքու-Շուշի գրությամբ, ԱԺ պատգամավորը վերցրել ա նկարը, քննել, քննել, աշխատեցրել ողջ մտավոր ռեսուրսն ու եկել եզրակացության, որ պրոդյուսերի տեղադրած նկարը նշանակում է, որ Շուշիի հանձնումը նախապես պլանավորված դավաճանություն էր։
Լավ, իրոք ձեզ թվում է , որ մարդիկ տխմա՞ր են, իրոք ինքներդ հավատացա՞ծ եք ժողովրդի «ժեխ» լինելու թեզին։
Լավ բա չեք հիշո՞ւմ, որ էդ գնացքի նկարն ադրբեջանցիները նույնպես քոփի-փեյսթ էին արել մեր մեդիատիրույթի էս նկարից։ Երբվանի՞ց ինչ-որ պրոդյուսերի հրապարակած նկարը դարձավ «Ադրբեջանը հայտարարել է», լավ ինչքա՞ն կարելի է մարդկանց ապուշի տեղ դնել»։
Նշենք, որ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ թող մեկը փորձի ասել, որ Շուշիի հանձնումը նախապես ծրագրավորված չի եղել և կից կատարել հետևյալ գրառումը՝
«Շուշին թուրքին հանձնվեց նոյեմբերի 5-ին։
Իսկ դեռ հոկտեմբերի 20-ին Ադրբեջանը ազդարարում էր դեպի Շուշի երկաթգծի մասին։ Ու թող մեկը փորձի ասել, որ Շուշիի հանձնումը նախապես ծրագրավորված դավաճանություն չի եղել»։