Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային գոտում, 28-ին ողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 27-ին, 29-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։



