Ինչպես և որտեղ են որոշել անցկացնել իրենց ամառային հանգիստը Լիլի Մորտոն և սիրելին (Ֆոտո)
Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը: Շատերի նման Լիլի Մորտոն էլ արդեն պլանավորել է իր ամառային հանգիստը և ինչպես նշեց BlogNews-ի հետ զրույցում, պատրաստվում է սիրելիի հետ մեկնել հանգստի։ Ինչպես և որտեղ են որոշել անցկացնել իրենց ամառային հանգիստը Լիլի Մորտոն և սիրելին։
«Որոշել ենք մի քանի երկիր գնալ, բայց առաջինը կսկսենք Արաբական Էմիրություններից: Սիրում եմ տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնել հանգստի, մի անգամ՝ ծով, մի անգամ էլ՝ այնպիսի երկիր, որտեղ կարելի է պատմական և տեսարժան վայրեր գնալ»,- նշում է Լիլին։
Առաջին անգամ չէ, երբ Լիլին հանգստի է մեկնում սիրելիի հետ. «Մեր նախասիրությունները համապատասխանում են իրար: Մինչ այս մեկնել եմ մենակ կամ էլ քույրիկիս հետ, բայց ամենաազատ, ամենաճիշտ և հետաքրքիր հանգիստը սիրելիի հետ է»:
Լիլին նշում է, որ հանգստի մեկնելիս բավականին շատ հագուստ է տանում, որոշում է նախապես, թե ինչ է կրելու․ «Ես անգամ օրերի եմ բաժանում՝ ինչ եմ հագնելու, բայց իրականում տարած հագուստի կեսն եմ հագնում, մնացածը կարծես ավելորդ լինի: Ես անգամ այնպիսի բաներ եմ վերցնում ինձ հետ, որ ինձ բնավ պետք չեն գալիս»:
Մոդելը խոստովանում է, որ ուրիշ երկրում իր անձի հանդեպ ուշադրությունը չի պակասում. «Պարզապես դրսում մի քիչ ավելի քաղաքակիրթ են, օրինակ՝ կարող են մոտենալ և ցանկանալ ծանոթանալ, և եթե մերժում ես, այլևս չեն պնդում: Անգամ մարդկանց հայացքներն են ուրիշ դրսում, նայում են ժպիտով և դրական, իսկ այստեղ մի քիչ ուրիշ է»,- նշում է և ավելացնում, որ սիրելիին, միևնույն է, նյարդայնացնում է իր հանդեպ շատ ուշադրությունը:
Հանգստի ամենասիրելի պահերից մեկն էլ գնումներն են. «Հայաստանում չեմ սիրում գնումներ կատարել, միշտ ձգտում եմ դրսում լինելու ընթացքում գնել այն, ինչ ինձ պետք է: Հայաստանում գնումների գնալը չի ստացվում: Դրսում գնումներ անելն ավելի հաճելի է»:
Աղբյուր՝ blognews.am