Ինչպես տնային պայմաններում պատրաստել «Բաունտի»
Ինչպես տնային պայմաններում պատրաստել «Բաունտի»
«Բաունտի»-ի սիրահար եք շատերդ, սակայն հաստատ չեք փորձել պատրաստել այն տնային պայմաններում:
Ճիշտ ժամանակն է ուշադիր կարդալ այս հեշտ ու արագ բաղադրատոմսը, ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչներն ու գործի անցնել:
Բաղադրիչներ՝
– 200 գր. Կոկոսի քերուկ
– 400 գր. Խտացրած կաթ
– 300 գր. շոկոլադ (կաթնային)
Վերոնշյալ չափաբաժնով կստացվի 23-25 հատ:
Բաունտի պատրաստման եղանակը՝
Կոկոսի քերուկը խառնել խտացրած կաթին: Ստացված խառնուրդը ձեռքերով ձևավորել՝ «բաունտի»-ի բատոնների նման:
Պատրաստի կոկոսի բատոնները շարել թղթի վրա և դնել սառցարան՝ 1 ժամ:
Կաթնային շոկոլադը հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում (30 վայրկյանը մեկ խառնել այն):
Պատառաքաղով ընկղմել կոկոսի բատոնները հալեցրած շոկոլադի մեջև և կրկին շարելթղթի վրա:
Պատառաքաղով ձևավորել արտաքին երեսը այնպես, ինչպես իսկական շոկոլադն է և դնել սառնարան, որպեսզի շոկոլադը պնդանա:
Բարի ախորժակ