Ինչպես սովորական ձուն դարձավ «ոսկե» ձվիկ․ Գագիկ Համբարյան
Ինչպես սովորական ձուն դարձավ «ոսկե» ձվիկ․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչպես սովորական ձուն դարձավ «ոսկե» ձվիկ
Գնաճը մթերային շուկայում աննախադեպ է…Կոլաժում երկու լուսանկար է տեղադրված, որոնցից մեկն արել եմ այսօր, իսկ մյուսը՝ մոտ մեկ տարի առաջ նույն խանութի ձվի վաճառքի բաժնում…Եթե մոտ մեկ տարի առաջ ձուն արժեր 50-55 դրամ, ապա այսօր՝ 85-95 դրամ է…
Ըստ հավաստի տեղեկությունների Գյուրիի Անի թաղամասի խանութներում ձուն վաճառում են միայն ծանոթներին, ինչպես ասում են՝ “դախլի տակից”, իսկ մեկ ձվի գինը՝ 110 դրամ է…
Ստացվում է, մեկ տարվա մեջ ձուն թանկացել է 100 տոկոսով… Նույն խայտառակ վիճակը նաև ձեթի գների հետ է… Անցյալ տարի 600-650 դրամ արժողությամբ ձեթերն այժմ արժեն 1050-1150 դրամ…
Առանց այդ էլ աղքատության ճիրաններում գտնվող հայաստանցիների վիճակը, որոնց մեծ մասը որպես “մատչելի” սննդամթերք շատ են օգտագործում ձեթը և ձուն, հիմա էլ ավելի ծանր վիճակում են հայտնվելու…Ի՞սկ ինչ է անում Նիկոլի վարչակարգը…
Ոչի՞նչ… Ավելին, մանիպուլյացիայի են դիմում թե սննդամթերը թանկացել է շատ երկրներում… Այո՛, թանկացել է, շատ քիչ…Բայց ո՛չ 100 տոկոսով…Հ.Գ. Նիկոլի օրոք սովորական ձուն դարձավ “ոսկե” ձվիկ…»: