Ինչպես պատրաստել ռուլետ ջեմով
Ինչպես պատրաստել ռուլետ ջեմով
Մենք օգտագործում ենք ամենապարզ ապրանքները, բայց ռուլետը շատ համեղ է ստացվում։ Նուրբ, քաղցր թխվածքաբլիթի խմորն ու անուշաբույր միջուկը հիանալի համադրություն են:
Ռուլետ ջեմով պատրաստելու անհրաժեշտ հետևյալ բաղադրիչները`
Ձու 2 հատ
Շաքարավազ 0,5 թեյի բաժակ
Մածուն 1,5 թեյի բաժակ
Սոդա 1,5 թեյի գդալ
Յուղ 200 գրամ
Ալյուր
Ջեմ
Շաքարի փոշի
Ձուն հարել շաքարավազի հետ ավելացնել մածուն, սոդա, յուղը և ալյուր այնքան որ ստացվի թույլ խմոր: Խմորը բաժանել 2 մասի և թխել առանձին-առանձին: Թխելուց հետո տաք վիճակում քսել ջեմ և փաթաթել: Երբ արդեն սառչի, ցանել շաքարավազի փոշի: