Ինչպես մեծացնել հղիանալու հնարավորությունը
Որոշ կանանց հղիանալու համար անհրաժեշտ են ամիսներ կամ նույնիսկ տարիներ, ուրիշները հղիանում են առանց որեւէ ջանք գործադրելու: Ինչո՞ւ: Մասնագետներն առայժմ չունեն այս հարցի պատասխանը: Բայց կան հնարքներ, որոնց շնորհիվ կինը կկարողանա ավելի արագ հղիանալ: Առաջարկում ենք հետեւյալ օգտակար խորհուրդները.
Ինչպես մեծացնել հղիանալու հնարավորությունը
Մի խմեք լիմոնադ եւ գազավորված ըմպելիքներ
Կանայք, որոնք օրական 2 բաժակից ավել գազավորված ըմպելիք են օգտագործում, իրենց հղիանալու հնարավորությունը փոքրացնում են 16%-ով, ասված է հետազոտության մեջ, որը 2012-ին իր գործընկերների հետ կատարել է ամերիկացի գիտնական Լորեն Ուայզը:
Աշխատեք հնարավորինս շուտ պառկել քնելու
Հետազոտությունը ցույց է տվել, որ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) դիմած կանանց շրջանում լավագույն արդյունքներ եղել են այն կանանց դեպքում, որոնք պարբերաբար օրական 7-8 ժամ քնել են:
Լավ մաքրեք ատամները
Լնդերի հիվանդությունը կարող է հավելյալ երկու ամիս ավելացնել այն ժամանակին, որն անհրաժեշտ է հղիանալու համար, ցույց է տվել 2011-ին ավստրալացի գիտնականների կատարած հետազոտությունը: Գնացեք ատամնաբույժի եւ ստուգեք ատամների եւ լնդերի վիճակը:
Չափազանց ինտենսիվ մի մարզվեք
Նիհար կանանց դեպքում, որոնք ինտենսիվ մարզվում են շաբաթական 5 ժամ, 45 %-ով ավելի քիչ են հղիանալու շանսերը, քան այն կանանց դեպքում, որոնք չափավոր են մարզվում, ցույց է տվել հետազոտությունը:
Ձեր զուգընկերոջը թույլ մի տվեք երկար նստել հեռուստացույցի դիմաց
Հարվարդցի գիտնականներն ապացուցել են, որ շաբաթական 20 ժամից ավել հեռուստացույցի դիմաց նստող տղամարդկանց սերմնահեղուկը պակասում է 44%-ով:
Աշխատեք մանրուքներից չնյարդայնանալ
«Եթե կնոջ սթրեսի մակարդկակը ջափազանց բարձր է, նրա օրգանիզմում ձվազատում չի լինի»,- ասում է բժիշկ Սառա Բերգան Քարոլինա նահանգի Wake Forest կենտրոնից:
Առանց գլյուտենի դիետա պահեք
Վերջերս Կոլումբիայի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ անբացատրելի անպտղույթուն ունեցող կանանց 6 %-ը հիվանդ է ցելիակիայով: «Նրանց օրգանիզմն արտադրում է հակամարմիններ, որոնք խանգարում են ընկերքի զարգացմանը»,- ասում է հետազոտության հեղինակ բժիշկ Փիթեր Գրինը: Հենց որ կանայք անցել են առանց գլյուտենի դիետայի, մեկ տարվա ընթացքում հղիացել են:
Զուգընկերոջը համոզեք նիհարել
Ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող տղամարդկանց սերմնահեղուկը սովորաբար քիչ է, ասում են փորձագետները:
Մի ծխեք
Ըստ Վերարտադրողական բժշկության ամերիկյան միության տվյալների՝ ծխելն ազդում է սերմնահեղուկի որակի վրա, ուստի խորհուրդ է տրվում թողնել ծխելը, եթե փորձում եք հղիանալ:
Զուգընկերոջը թույլ մի տվեք տաբատի գրպանում բջջային հեռախոս պահել
Տղամարդիկ, որոնք բջջային հեռախոսը պահում են գոտու վրա կամ տաբատի գրպանում, սովորաբար ավելի քիչ սերմնահեղուկ են ունենում՝ ըստ էկոլոգիական խմբի կատարած հետազոտության: Հնարավոր է՝ պատճառն էլեկտրամագնիսական ալիքներն են, որոնք հեռախոսներն արձակում են: