Ինչպես ձեռք բերել Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպման տոմսերը
Սեպտեմբերի 10-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 4-րդ խմբի երկրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը:
Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի Արևելյան տրիբունայի 11-րդ հատվածը:
Տոմսերը, որոնց արժեքն է 4 եվրո, հնարավոր է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով, որն ակտիվ է լինելու մինչև սեպտեմբերի 7-ը:
Տոմսերն առցանց պատվիրելուց հետո երկրպագուներն իրենց էլ. հասցեին կստանան էլեկտրոնային վաուչեր, որն անհրաժեշտ է ներկայացնել «Տոշե Պրոեսկի Արենայի» տոմսարկող՝ ֆիզիկական տոմս ձեռք բերելու համար: