Ինչպես ընտրել լավ ձմերուկ և ինչ է նշամակում դրա վրայի մեծ, դեղին հատվածը
Ինչպես ընտրել լավ ձմերուկ և ինչ է նշամակում դրա վրայի մեծ, դեղին հատվածը
Բոլորիս ամենասիրելի՝ ձմերուկ վայելելու օրերին ներկայացնում ենք ամենահամեղ ձմերուկն ընտրելու կանոնները:
Ինչպես ընտրել լավ ձմերուկ
1. Ըստ չափսի՝ խուսափեք շատ մեծ ձմերուկներից, հավանական է, որ դրանք արհեստական նյութերով են աճեցված:
2. Ըստ ձմերուկի վրայի մեծ դեղին հատվածի՝ ինչքան դեղին է այն, այնքան հասած է ձմերուկը:
3. ”Թակելով” ձմերուկը՝ ինչքան խորքից է գալիս ձայնը, այնքան հասած է այն, նաև կարելի է երկու կողմից սեղմել ձմերուկը, եթե ներսից ճաքոցի ձայն եք լսում, ուրեմն հասած է:
4. Պոչով. եթե ձմերուկի պոչը դեղին է և չոր, համոզված եղեք, որ շատ լավ հասած ձմերուկ եք ընտրել: Իսկ կանաչ պոչը վկայում է վաղ քաղված ձմերուկի մասին:
5. Բույրով. բնական աճեցված ձմերուկի կեղևը պետք է վառ արտահայտված ձմերուկի բույր ունենա. եթե այն չի բուրում, ուրեմն արհեստական պայմաններում աճեցված ձմերուկ է: