Օգտակար

Ինչպես ընտանիքում ձևավորել սնվելու ճիշտ ավանդույթ

Ինչպես ընտանիքում ձևավորել սնվելու ճիշտ ավանդույթ: Անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին։

1․ Սնվեք միայն սեղանի շուրջ։ Երեխաներն արդեն 1 տարեկանից կարող են ծնողների հետ նստել սեղանի շուրջ։ Այնպես որ, այդ տարիքից սկսած՝ նա պետք է սնվի սեղանի շուրջ նստած։

2․ Երեխան պետք է իմանա, որ եթե մայրիկը իրեն նստեցնում է սեղանի մուտ, ուրեմն՝ ժամանակն է սնվելու, և պետք է թողնել բոլոր զբաղմունքները։ Չի կարելի թույլ տալ երեխային ուտելու ընթացքում հեռուստացույց դիտել կամ հեռախոսով մուլտֆիլմ նայել։ Դրա դեմ հետագայում չեք կարողանա պայքարել։

3․ Յուրաքանչյուրը պետք է իր մշտական տեղն ունենա։ Այս հարցում կայունությունն ամենակարևորն է։ Երբ սեղանի շուրջ ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր մշտական տեղն է ունենում, ձևավորվում է հաճելի ընտանեկան ավանդույթ։

4․ Դուք էլ սնվեք երեխայի հետ։ Երեխաները երբեմն չեն հասկանում՝ ինչու պետք է իրենք անեն մի բան, իսկ մայրիկը՝ ոչ։ Նստեք երեխայի կողքին, նրա հետ սնվեք, որպեսզի երեխան հասկանա, որ այդտեղ ոչ մի արտասովոր բան չկա։ Եթե անգամ քաղցած չեք, միրգ կամ բանջարեղեն կերեք։ Այս պարագայում երեխան Ձեզնից կսովորի նաև սեղանի շուրջ իրեն ճիշտ պահելու կանոնները։

5․ Սեղանի շուրջ մի քննարկեք ուտելիքը։ Այդպես երեխան կսկսի ուշադրություն չդարձնել, թե ինչ է ուտում։ Մի հարցրեք երեխային՝ ինչու է այդքան քիչ ուտում։ Ընդհանրապես երեխաներն ուտում են այնքան, որքան պահանջում է օրգանիզմը։ Հավատացեք՝ միայն մեծահասակներն են գիտակցաբար իրենց սովի մատնում։ Երեխաները քաղց զգալու դեպքում անպայման կդիմեն Ձեզ։ Երեխայի հետ քննարկեք իր օրը, պատմեք Ձեր օրվա մասին։

6․ Երբ երեխան ավարտում է ճաշը, պետք է վեր կենա սեղանի մոտից։ Այդպես երեխայի մոտ կամրագրվի, որ ուտել պետք է նստած, իսկ երբ արդեն ավարտել է, կարող է շարունակել կիսատ թողած զբաղմունքը։ Երեխային նաև հարցրեք՝ կու՞շտ է արդեն։ Վստահեք երեխային ու թույլ տվեք ինքնուրույն որոշել՝ քաղցած է, թե արդեն կշտացել է։

7․ Թույլ տվեք երեխային ընտրել՝ ինչ ուտել։ Առաջարկեք մի քանի տարբերակ, թող երեխան ինքը ընտրի՝ ինչ է ուզում ուտել։ Կարող եք նաև միասին պատրաստել իր ուզած ուտեստը։

Կիսվել