Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա
Armlur.am-ը դեպքի վայրից ներկայացնում է տեսանյութեր։
Հանրապետությունում գրանցվել է հերթական մահվան դեպքը՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով։
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Սովետական-Էջմիածին հատվածում, չհսկվող անցումում, BMW մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել երկաթգծերի վրա, ինչի հետևանքով բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող ջերմաքարշին:
Վարորդը տեղում մահացել է։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան վարել է՝ Ա. Ա., ծնված 1969 թ.։