Ինչպես է քրեակատարողական ծառայության ավագ լեյտենանտը «Յուքոմ» ընկերությունում վնասազերծում հանցագործին (Տեսանյութ)
Ինչպես է քրեակատարողական ծառայության ավագ լեյտենանտը «Յուքոմ» ընկերությունում վնասազերծում հանցագործին (Տեսանյութ)
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 39-ամյա Սահակ Ս-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, և Սահակ Ս-ն, ով կասկածվում է նոյեմբերի 15-ին Երևանում՝ «Յուքոմ» ընկերության մասնաճյուղում զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, կալանավորվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արմավիր» ՔԿՀ։
Shamshyan.com-ը ներկայացնոմ է տեսախցիկի արձանագրածը, որում երևում է, թե ինչպես է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Սարգիս Մկրտչյանը վնասազերծում տղամարդուն։
Տեսանյութը ստորև